Skip to main content
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը հայաստանում 2023 թ. ընթացքում․ տարեկան զեկույց
27 Դեկտեմբերի, 2024

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը հայաստանում 2023 թ. ընթացքում․ տարեկան զեկույց


«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարի ամփոփելով ԼԳԲՏ անձանց տրամադրված ծառայությունների ընթացքում փաստագրված իրավախախտումները, պատրաստում է զեկույց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։  Զեկույցի առաջին մասում ամփոփված են արձանագրված իրավախախտումները, որոնց առնչությամբ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն տրամադրել է խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն։ Դեպքերը առանձնացված են ըստ խախտված իրավունքների, այնուամենայնիվ, դրանք կարող են պարունակել մեկից ավելի իրավունքների խախտումներ։ Ամեն բաժնում նախապես հակիրճ անդրադարձ է կատարվել տվյալ իրավիճակներում խախտված իրավունքի ընդհանուր նկարագրությանը՝ հիմնված միջազգային փաստաթղթերի և դրանց հիման վրա գործող մարմինների մեկնաբանությունների վրա։ Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է ատելության խոսքին։ Դրանում հակիրճ նկարագրված է ատելության խոսքի սահմանման և նույնականացման չափորոշիչները, իրավակարգավորումների շրջանակը ինչպես միջազգային փաստաթղթերի, այնպես էլ` ներպետական իրավական համակարգի տեսանկյունից։ Բացի այդ, ներկայացված են նաև ատելության խոսքի տարբեր աստիճանի վտանգավորության դեպքեր, որոնց մի մասը ՀՀ քրեական օրենսդրության համաձայն պատժելի է, մյուս մասը՝ ոչ։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ, Երևան, Հայաստան, 2024 թ․

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,