Արեւելյան գործընկերության երկրների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները հրավիրվում են մասնակցելու Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին. մասնակցությունն անվճար է
Ս.թ. հուլիսի 19-ից 27-ը Մոնտենեգրոյի համալսարանի Ծովային ուսումնասիրությունների ֆակուլտետում (Կոտոր) կանցկացվի Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը։ Այն անցկացվում է արդեն 9-րդ անգամ՝ Էներգետիկ համայնքի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։
Ամառային դպրոցն առաջարկում է անցումային փուլում գտնվող էներգետիկ ոլորտների վրա կենտրոնացած բազմապրոֆիլ գործնական ծրագիր՝ բարձրակարգ մասնագետների եւ գիտնականների մատուցմամբ։
Ամառային դպրոցի տեւողությունը մեկ շաբաթ է՝ 2025 թվականի հուլիսի 19-ից 26-ը։
Մրցույթն ի թիվս այլոց բաց է բարձր մոտիվացիա ունեցող մագիստրանտների կամ ասպիրանտների, էներգետիկայի հետ կապված բոլոր բնագավառների հետազոտողների, ինչպես նաեւ պետական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, վերլուծական կենտրոնների եւ հասարակական կազմակերպությունների երիտասարդ մասնագետների համար: Ամառային դպրոցի մասնակից ուսանողները հնարավորություն կունենան վաստակել Կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) 3 միավոր:
Դիմորդները պետք է լինեն մինչեւ 35 տարեկան (նրանք պետք է ծնված լինեն 1990 թվականին կամ ավելի ուշ), ազատ տիրապետեն գրավոր եւ բանավոր անգլերենին եւ լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ:
Մասնակցությունն անվճար է։ Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հոգում է ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ դասախոսությունների կազմակերպումը, կացարանի ապահովումը, էքսկուրսիաները եւ սննդապահովման մեծ մասը: Ընտրված մասնակիցները պետք է հոգան միայն իրենց ճանապարհածախսը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը։
Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը վերջին անգամ անցկացվել էր նախորդ տարվա հուլիսին՝ Մոլդովայի տեխնիկական համալսարանում (Քիշնեւ)։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]