Blue Book փորձնակության ծրագիր. դիմեք եւ մասնակցեք 2026 թվականի մարտից մեկնարկող աշխատաշրջանին
Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է իր ամենամյա Blue Book փորձնակության ծրագրի համար հայտերի ընդունումը։
Blue Book-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող հինգ ամիս տեւողությամբ վճարովի փորձնակության ծրագիր է, որն ամբողջ աշխարհից երիտասարդ շրջանավարտներին տրամադրում է ԵՄ քաղաքականության մշակման եւ կառավարման ոլորտի գործնական փորձ:
2026 թվականի մարտից մեկնարկելիք աշխատաշրջանի տեւողությունը հինգ ամիս է, որը բոլոր հետաքրքրված անձնաց հնարավորություն կտա դիմել շուրջ 1,000 պաշտոնների Հանձնաժողովի բազմաթիվ ստորաբաժանումներում, ծառայություններում եւ գործակալություններում՝ տեղաբաշխված Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 երկրների ազգային բյուրոների միջեւ:
Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար։
Փորձնակության ծրագրերը երկու տեսակի են՝ վարչական եւ թարգմանչական․ վերջինս նախատեսված է հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։
Հեռանկարային դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք աստիճան, չունենան վեց շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ ԵՄ հաստատություններում եւ վարժ տիրապետեն ԵՄ առնվազն երկու լեզուների, որոնցից մեկը՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն:
Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:
Ընտրված փորձնակները կստանան 1,493.36 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։
Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի օգոստոսի 29-ն է։
Հայտերի ընդունումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պարտավոր են գրանցվել:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]