«Culture Moves Europe» ծրագրի գնահատողների խմբին միանալու հրավեր Հայաստանը ներկայացնող փորձագետների համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հրավիրում է 90 փորձագետի՝ միանալու իր գնահատողների խմբին՝ «Culture Moves Europe» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատական շարժունակության եւ ռեզիդենտական միջոցառումների համար։
Ընտրված փորձագետները կօգնեն գնահատել՝
- անհատական շարժունակության միջոցառումների դիմումները (արվեստագետների եւ մշակույթի գործիչների համար, որոնք ցանկանում են այցելել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մեկ այլ երկիր՝ իրենց գեղարվեստական նախագիծն իրականացնելու համար).
- ռեզիդենտական միջոցառումների դիմումները (իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են հյուրընկալել մեկից հինգ արվեստագետների եւ մշակույթի գործիչների՝ գեղարվեստական եւ մշակութային ռեզիդենտության նախագիծ իրականացնելու համար):
Թեկնածուն պետք է լինի առնվազն 18 տարեկան եւ ունենա գիտելիքներ եւ մասնագիտական փորձ հետեւյալ ոլորտներից մեկում՝ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն, դիզայն եւ նորաձեւության դիզայն, գրականություն, երաժշտություն, կատարողական արվեստներ, վիզուալ արվեստներ, ինչպես նաեւ միջազգային մշակութային փոխանակում, շարժունակության նախագծեր/մշակույթի կառավարում եւ միջազգային համագործակցության նախագծեր։
Թեկնածուն պետք է նաեւ ունենա փորձ դիմումների կամ առաջարկների գնահատման ոլորտում։
Փորձագետը պետք է լինի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկրներից մեկի (ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան) օրինական բնակիչ, ազատ տիրապետի անգլերենին եւ հասանելի լինի 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար, ինչպես նաեւ 2025 թվականի նոյեմբերից մինչեւ 2028 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում՝ գնահատումներ իրականացնելու համար։
Մասնագետները կստանան գնահատման վճարներ՝
- 12 եվրո (գումարած ԱԱՀ)՝ անհատական շարժունակության միջոցառումների շրջանակում գնահատված յուրաքանչյուր դիմումի համար.
- 20 եվրո (գումարած ԱԱՀ)՝ ռեզիդենտական միջոցառումների շրջանակում գնահատված յուրաքանչյուր դիմումի համար.
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]