Skip to main content
Դրամաշնորհներ` Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ ապատեղեկատվությանն ու ատելություն սերմանող խոսքին հակազդելու համար
18 Օգոստոսի, 2025

Դրամաշնորհներ` Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ ապատեղեկատվությանն ու ատելություն սերմանող խոսքին հակազդելու համար


Միջազգային «Հավասար իրավունքներ եւ անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ProElect» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ ապատեղեկատվությանն ու ատելություն սերմանող խոսքին հակազդելու համար։

«ProElect – ԱլԳ երկրներում ընտրական գործընթացներում հաշվետվողականության խթանում՝ քաղաքացիական դերակատարների մասնակցության եւ կարողությունների բարելավման միջոցով» տարածաշրջանային ծրագիրն իրականացնում է Տրանսատլանտյան հիմնադրամը՝ ERIM-ի հետ համագործակցությամբ եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ապահովել, որ Արեւելյան հարեւանության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները լինեն ներգրավված, կարող եւ գիտակ՝ ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման գործում:

Հայտամրցույթի նպատակն է բարելավել Հայաստանում անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրական դիտորդության եւ մոնիթորինգի իրականացման կարողությունները, բարձրացնել հանրության իրազեկվածությունը ապատեղեկատվության արշավների վերաբերյալ, պայքարել ատելություն սերմանող խոսքի դեմ եւ ամրապնդել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Մրցույթը բաց է անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք ակտիվ են քաղաքացիական մասնակցության, համայնքային մակարդակի աջակցության եւ քաղաքացիական կրթության ոլորտում եւ աշխատում են Հայաստանում առաջիկա ընտրական շրջափուլերի ընթացքում ազատ եւ վստահելի ընտրություններ ապահովելու, քաղաքական մասնակցությունը խթանելու եւ ատելություն սերմանող խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ։

Ապատեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված նախագծային դրամաշնորհները կարող են հասնել մինչեւ 25,000 եվրոյի: Լրացուցիչ բյուջե (մինչեւ 7,000 եվրո) կտրամադրվի կարողությունների զարգացման համար։

Միավոր նախագծի նվազագույն տեւողությունը 8 ամիս է, իսկ առավելագույնը՝ 10 ամիս։ Նախագծերը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականի նոյեմբերից ոչ շուտ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 21-ն է, տեղական ժամանակով՝ ժամը 18:00-ն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

21 Սեպտեմբերի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,