ԵՄ-ը մեկնարկում է Youth4Regions ծրագիրը. մասնակցությունը բաց է Արեւելյան գործընկերության երկրների սկսնակ լրագրողների համար
Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է լրագրություն սովորող ուսանողներին եւ երիտասարդ լրագրողներին մասնակցելու Youth4Regions եվրոպական ծրագրին, որն օգնում է իմանալ, թե ինչ է անում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում:
Ծրագիրն առաջարկում է լրագրության եւ ԵՄ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ դասընթացներ, կայացած լրագրողների կողմից մենթորություն, ԵՄ Տարածաշրջանների շաբաթվա ընթացքում հայտնի լրագրողների հետ կողք կողքի աշխատանք, այցելություններ ԵՄ հարցերով ԶԼՄ-ների կենտրոնակայաններ եւ ԵՄ հաստատություններ, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված լրագրողական այցեր դեպի ԵՄ անդամ պետություններ։
Կեցության եւ ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:
18-ից 30 տարեկան դիմորդները պետք է ունենան լրագրության փորձ (ուսումնառություն կամ մինչեւ երկու տարվա ստաժ), ԵՄ կամ հարեւանության երկրներից որեւէ մեկի քաղաքացիություն եւ հասանելի լինեն 2023 թվականի հոկտեմբերի 7-13-ը ժամանակահատվածում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]