Skip to main content
EU4Culture-ի՝ Արեւելյան գործընկերության երկրների ստեղծարար մարդկանց համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ առցանց դասընթացն այժմ հասանելի է բոլորին
9 Հուլիսի, 2024

EU4Culture-ի՝ Արեւելյան գործընկերության երկրների ստեղծարար մարդկանց համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ առցանց դասընթացն այժմ հասանելի է բոլորին


Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը՝ մշակույթի համար» ծրագիրն (EU4Culture) ավելի լայն լսարանի համար բացել է Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ իր առցանց դասընթացը: Այժմ այն անվճար հասանելի է ուկրաինական case.media թվային հարթակում։

Թվային դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում մշակութային միջոցառումներ եւ նախագծեր իրականացնելու նպատակով: Այն բաղկացած է թեմայի վերաբերյալ անգլալեզու կրթական տեսանյութերի շարքից՝ հագեցած հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն ենթագրերով։

Դասընթացը ներառում է դասախոսություններ հետեւյալ թեմաներով.

  • Դրամաշնորհների տեսակները եւ դրանց նշանակությունը.
  • Դրամաշնորհային առաջարկ գրելու հմտություններ եւ նախագծերի համար ազգային եւ միջազգային գործընկերներ գտնելու մեթոդներ,
  • Բյուջեի նախապատրաստման ռազմավարություններ եւ իրավական փաստաթղթերի պահանջների վերաբերյալ տեղեկություններ,
  • Արդյունավետ հաղորդակցություն դոնորների հետ:

Դասընթացին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն գրանցվել կամ մուտք գործել case.media հարթակ։ 

Առցանց դասախոսություններն ավարտելուց հետո մասնակիցները կարող են անցնել առցանց թեստավորում եւ ստանալ ավարտական ​​վկայական:

Ի սկզբանե դասընթացին մասնակցելու հնարավորություն ստացել են 302 արվեստագետներ եւ մշակույթի ոլորտի մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, որոնք ընտրվել են բաց հայտամրցույթի միջոցով: Նրանք նաեւ հնարավորություն ունեցան կապ հաստատել այլ մասնակիցների հետ, շփվել դասախոսների հետ եւ ստանալ խորհրդատվություն իրենց ընթացիկ եւ ապագա ծրագրերի վերաբերյալ:

Առցանց դասընթացի, ինչպես նաեւ դիմելու գործընթացի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել Կիեւի Չեխական կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Կատերինա Վանդիչին, իսկ տեխնիկական խնդիրների դեպքում՝ տեխնիկական աջակցության թիմին։

EU4Culture-ը 7,85 միլիոն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի եւ ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի եւ Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Իմացիր ավելին

Հաջողակ դրամաշնորհային առաջարկի կազմում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,