«EU4Dialogue» ծրագիրը հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններին կտրամադրի դրամաշնորհներ՝ հակամարտություններից տուժած սահմանամերձ գյուղերին աջակցելու համար
«EU4Dialogue» («ԵՄ-ն հանուն երկխոսության») ծրագիրը հրավիրում է Հայաստանի ոչ կառավարական եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ներկայացնելու դրամաշնորհային առաջարկներ՝ կենտրոնանալով Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ գյուղերի վրա:
Դրամաշնորհների միջոցով աջակցություն կտրամադրվի համայնքահեն նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել հակամարտությունների փոխակերպմանը հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները բարելավելու միջոցով։
Յուրաքանչյուր դրամաշնորհի համար կարող է հատկացվել առավելագույնը 25,000 ԱՄՆ դոլար։
Դրամաշնորհային առաջարկների հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 31-ը։
«ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]