EU4Digital ակադեմիայի «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացն այժմ հասանելի է Հայաստանում
«EU4Digital» ծրագիրը հայտարարել է, որ «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացն այժմ հասանելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
Հատուկ հայաստանյան ձեռնարկությունների համար նախատեսված դասընթացը մանրամասն ուղեցույց է տրամադրում ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի հիմնական առեւտրային հարթակների՝ Amazon-ի եւ eBay-ի վերաբերյալ: Այն օգնում է սովորողներին ընտրել ամենահարմար առեւտրային հարթակը, բացատրում է գրանցման եւ վաճառքի գործընթացներն ու բիզնեսի սեփականատերերին ծանոթացնում է ԵՄ հիմնական կանոնակարգերի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԱԱՀ-ն եւ մաքսային համակարգը:
Սա 10 ժամ տեւողությամբ ինքնուրույն ուսուցման դասընթաց է, որին կարող եք գրանցվել ցանկացած ժամանակ:
Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ այս դասընթացը հասանելի է ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն լեզուներով։
EU4Digital ակադեմիայի դասընթացների բոլոր ունկնդիրները կստանան ԵՄ պահանջներին համապատասխան միկրովկայագիր, որը կոչվում է պիտակ: Յուրաքանչյուր պիտակ հետագայում կարող է ցուցադրվել սոցիալական ցանցերում կամ ինքնակենսագրականում՝ որպես ձեռք բերված նոր հմտությունների եւ գիտելիքների ստուգելի ապացույց:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]