Skip to main content
«EU4Digital» ակադեմիայի «Կիբերանվտանգություն» դասընթացն այլեւս հասանելի է նաեւ հայերենով
20 Հունիսի, 2025

«EU4Digital» ակադեմիայի «Կիբերանվտանգություն» դասընթացն այլեւս հասանելի է նաեւ հայերենով


Հայաստանյան ՓՄՁ-ներն ու սովորական քաղաքացիներն այժմ կարող են մասնակցել «EU4Digital» ակադեմիայի «Կիբերանվտանգություն» անվճար դասընթացին՝ հայերենով: «EU4Digital» ծրագիրն առաջարկում է այս առցանց ուսուցման թարգմանված տարբերակները՝ տեղացի սովորողներին աջակցելու իրենց թե՛ անձնական, թե՛ մասնագիտական թվային կյանքը պաշտպանելու հարցում:

Այս նոր առցանց դասընթացի տեւողությունը կազմում է շուրջ 5 ժամ` այն ինքնուրույնաբար անցնելու համար: Դասընթացը հարմար է ոլորտում չմասնագիտացած անձանց համար, որոնք կարիք ունեն բարելավել կիբերանվտանգության ոլորտում իրենց իրազեկվածությունը եւ կարողությունները՝ սկսած հիմնական սկզբունքներից մինչեւ հիմնարար հմտություններ:

«Կիբերանվտանգություն» դասընթացը մշակվել է առցանց ուսուցման ոլորտում ֆիննական առաջատարի՝ MinnaLearn-ի կողմից։ Այն նաեւ հասանելի է անգլերեն լեզվով եւ որպես «EU4Digital» ակադեմիայի ուսումնական կատալոգի միջոցով հասանելի թվային հմտությունների անվճար դասընթաց մեկնարկել է 2025 թվականի ապրիլին՝ այդ շարքում լինելով երրորդը։ Դասընթացը հասանելի է Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի փոքր բիզնեսների, աշխատողների, անհատների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կիբերանվտանգության թեմայով։

«EU4Digital» ակադեմիայի դասընթացների բոլոր ունկնդիրները կստանան ԵՄ պահանջներին համապատասխան միկրովկայագիր, որը կոչվում է պիտակ: Յուրաքանչյուր պիտակ հետագայում կարող է ցուցադրվել սոցիալական ցանցերում կամ ինքնակենսագրականում՝ որպես ձեռք բերված նոր հմտությունների եւ գիտելիքների ստուգելի ապացույց:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,