EU4Environment. ջրային տվյալների հաքաթոն հայ ուսսանողների համար
«ԵՄ-ը շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը համակարգչային գիտության, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կամ ջրի/բնապահպանական գիտության ոլորտների հայ ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին հրավիրում է մասնակցելու իր Ջրային տվյալների հաքաթոնին։
Հոկտեմբերի 23-24-ը կայանալիք այս երկօրյա միջոցառումը նվիրված է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան համատեղել ջանքերը՝ մշակելու թվային լուծումներ, որոնք կաջակցեն որոշում կայացնողներին եւ կնպաստեն ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում շահակիր մասնակիցներին։
Հաքաթոնը համատեղ կազմակերպում են Եվրոպական միությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Դիմումներն ընդունվում են մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 4-ը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]