EU4Youth. բնապահպանական և երիտասարդական ուղղվածություն ունեցող արշավների վերաբերյալ դասընթաց՝ Հայաստանի երիտասարդների համար
Վերջերս նախաձեռնված «կանաչ» ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակի շրջանակում EU4Youth-ը հայտարարում է բաց մրցույթ հայ երիտասարդների շրջանում՝ բնապահպանական և երիտասարդական ուղղվածությամբ տարածաշրջանային արշավների իրականացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար:
Ուսանողները կկարողանան ավելին իմանալ ազդեցիկ արշավի կարևորության, երիտասարդների ներգրավման և մոբիլիզացման տեխնիկաների, տարաբնույթ հաղորդակցական բովանդակության մշակման և ապահովման, շահերի պաշտպանության և շահագրգիռ կողմերի հարաբերությունների մասին:
Դասընթացը բաց է ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 14-29 տարեկան երիտասարդների համար:
Այն կանցկացվի մարտի 1-ից 10-ը ZOOM-ի միջոցով: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև փետրվարի 28-ը լրացնեն հայտի ձևը և պատրաստակամություն հայտնեն մաս կազմել երիտասարդական հարթակին։
Հայտի ձև՝ https://forms.gle/67XjR5gP1rL69Bib7
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]