Եվրոպական համերաշխության կորպուսն անցկացնում է կամավորական գործունեության վերաբերյալ առցանց դասընթաց. մասնակցության վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է
Եվրոպական համերաշխության կորպուսն անցկացնում է կամավորական գործունեության վերաբերյալ անվճար զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC)։
Այն անցկացվում է HOP հարթակում եւ մասնակիցների ընտրության գործընթաց չի ենթադրում: Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն բովանդակության մեծ մասը հասանելի է իսպաներեն, իտալերեն, գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով:
Եվրոպական համերաշխության կորպուսը (ԵՀԿ) ԵՄ նախաձեռնություն է, որը Եվրոպական միության եւ այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդներին թույլ է տալիս ներգրավվել կամավորական ծրագրերում։
Դասընթացն ընդհանուր տեղեկատվություն է տրամադրում ԵՀԿ շրջանակներում կամավորության վերաբերյալ. ինչպես կազմակերպել կամավորական ծրագիր եւ ինչպես դառնալ կորպուսի կամավոր, ինչպես երիտասարդական խումբը կարող է պատրաստել եւ իրականացնել համերաշխության տեղական նախագիծ, որոնք են նորաստեղծ «Մարդասիրական օգնության» ուղղության հնարավորությունները, ինչպես պատրաստել ԵՀԿ դրամաշնորհի դիմում, ինչպիսի աջակցություն է հասանելի ԵՀԿ ծրագրերում ներգրավված երիտասարդների համար, եւ այլն։
Դասընթացը հասանելի է այստեղ՝ մինչեւ ս.թ. նոյեմբերի 12-ը։
Հոկտեմբերի 27-ին, ԿԵԺ ժամանակով ժամը 14:00-ին կանցկացվի «Համայնքային ազդեցություն» թեմայով վեբինար: Դասընթացի մասին համառոտ ակնարկը հասանելի է YouTube-ում:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]