Եվրոպական փառատոնների սկսնակ արվեստագետների հիմնադրամը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել նաեւ Հայաստանի արվեստագետները
Եվրոպական փառատոնների սկսնակ արվեստագետների հիմնադրամը (EFFEA) հայտարարում է փառատոնների մրցույթ՝ Եվրոպայում սկսնակ արվեստագետներին աջակցելու նպատակով։ EFFEA-ը «Եվրոպական փառատոններ» ասոցիացիայի նախաձեռնությունն է։
EFFEA-ը կաջակցի շուրջ 50 ռեզիդենտական այցերի, որոնք կներգրավեն 50 սկսնակ արվեստագետների 50 առաջատար փառատոններում։ Յուրաքանչյուր ռեզիդենտ կարող է ներգրավվել նվազագույնը մեկ («Բացահայտում/Discovery» անվանակարգ) կամ երկու գործընկեր փառատոններում («Ցատկ/Springboard» անվանակարգ):
EFFEA Residency-ն արվեստագետների հյուրընկալման ծրագիր է, որը համատեղ ստեղծվում է առաջատար փառատոնի եւ առնվազն երկու գործընկեր փառատոնների կողմից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի մեկական իրավասու երկիր (ԵՄ անդամ պետություններ, «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրներ՝ ներառյալ Հայաստանը, եւ այլ ներառված երկրներ):
Ծրագիրը սկսնակ արվեստագետներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել իրենց գաղափարներն ու ստեղծագործական նախագծերը, անկախ նրանից՝ դրանք օրիգինալ գործեր են, թե գոյություն ունեցողների մեկնաբանություններ՝ տրամադրելով նրանց հատկացված ժամանակ, տարածություն եւ աջակցություն:
Փառատոններն ու արվեստագետները պետք է գործեն հետեւյալ գեղարվեստական ուղղություններից մեկում՝ ճարտարապետություն, բալետ, ժամանակակից պարեր, կրկես, դիզայն/կիրառական արվեստ, թվային արվեստ, կինո, բանահյուսություն եւ ժողովրդական արվեստ, ժառանգություն, միջդիսցիպլինար արվեստ, գրականություն, երաժշտություն, օպերա, փողոցային արվեստ, թատրոն, լուսանկարչություն/տեսանկարչություն, քանդակագործություն, գեղանկարչություն։
«Բացահայտում» անվանակարգում կշնորհվի մոտ 40 դրամաշնորհ՝ 8000 եվրոյի չափով, իսկ «Թռիչք» անվանակարգում՝ 10 դրամաշնորհ՝ 15,000 եվրոյի չափով։
Արտիստական ռեզիդենտական այցերը պետք է տեղի ունենան 2024 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2025 թվականի մայիսի 31-ը ժամանակահատվածում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 19-ը:
Մինչեւ վերջնաժամկետը EFFEA-ը կանցկացնի երկու տեղեկատվական հանդիպումներ, մեկը՝ ճանաչողական, իսկ մյուսը՝ հարցուպատասխանի ձեւաչափով։ Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 9-ին (գրանցվել այստեղ) եւ մարտի 1-ին (գրանցվել այստեղ):
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]