Skip to main content
«Եվրոպայի ձայները». միասին նշենք Եվրոպական լեզուների օրը Երեւանում
26 Սեպտեմբերի, 2025

«Եվրոպայի ձայները». միասին նշենք Եվրոպական լեզուների օրը Երեւանում


Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների հայաստանյան կլաստերը՝ ՅՈՒՆԻՔ Հայաստանը, որը նաեւ ՅՈՒՆԻՔ Գլոբալի մաս է կազմում, հրավիրում է դպրոցականներին, ուսանողներին եւ բոլոր լեզուներով հետաքրքրվածներին մասնակցելու Եվրոպական լեզուների օրվա միջոցառումներին, որոնք տեղի կունենան այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 15։00-ից 17։00-ն՝ Հայաստանի ազգային գրադարանի բակում։

Միջոցառման ընթացքում սպասվում է․

  • Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համատեղ ընթերցում․
  • Եվրոպայի ձայները. բացահայտեք եվրոպական լեզուները՝ արագ դասընթացների, վիկտորինաների եւ տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով․
  • Միասնական պաստառ՝ «Եվրոպան խոսում է բազմաթիվ լեզուներով»․
  • Երեխաների անկյուն՝ կոմիքսներով եւ փոքրիկ ընթերցողների համար նախատեսված գրականությամբ։

Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Հունաստանը, Հունգարիան, Ռումինիան, Շվեդիան, Ֆրանսիան կունենան իրենց անկյունները՝ հատուկ լեզվական ակտիվություններով։

ՅՈՒՆԻՔ-ը (Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների ցանց) միջազգային մշակութային հարաբերություններով զբաղվող ազգային կազմակերպությունների եվրոպական ցանց է: ՅՈՒՆԻՔ-ը մեկն է այն ցանցերից, որոնք աջակցություն են ստանում Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից։

Իմացիր ավելին

Միջոցառման էջը Facebook-ում

ՅՈՒՆԻՔ Հայաստան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

26 Սեպտեմբերի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,