Եվրոպայի քոլեջը սկսել է 2024-2025 ուսումնական տարվա համար դիմումների ընդունումը. նախատեսված են կրթաթոշակներ Արեւելյան գործընկերության երկրներից ուսանողների համար
Եվրոպայի քոլեջը սկսել է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար առցանց դիմումների ընդունումը։ Նախատեսված են կրթաթոշակներ Արեւելյան գործընկերության երկրներից ուսանողների համար։
Եվրոպայի քոլեջի կամպուսները գործում են Բրյուգեում (Բելգիա), Նատոլինում (Լեհաստան), ինչպես նաեւ Տիրանայում (Ալբանիա), որը բոլորովին վերջերս է հիմնադրվել: Եվրոպայի քոլեջն առաջարկում է մի քանի տարբեր ուղղվածությամբ մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ, եվրոպական իրավունք, եվրոպական քաղաքականության եւ կառավարման ուսումնասիրություններ, ԵՄ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ուսումնասիրություններ եւ այլն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 16-ն է:
Մագիստրատուրայում ուսումնառությունը վճարովի է, սակայն Եվրոպայի քոլեջը մեծ թվով կրթաթոշակներ է տրամադրում Եվրոպական հարեւանության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի բուհերի շրջանավարտներին՝ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Եվրոպայի քոլեջում հետբուհական ուսումնառության համար։ Նշված կրթաթոշակները ծածկում են ակադեմիական, կեցության, սննդի եւ ճանապարհորդության ծախսերը։
Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսը նաեւ լրացուցիչ լիարժեք կրթաթոշակներ է առաջարկում Արեւելյան գործընկերության երկրներից երիտասարդ ուսանողներին՝ 2024-25 ուսումնական տարում «Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրն անցնելու համար։ Կրթաթոշակները ֆինանսավորվում են «EU4Youth III՝ Երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագրի ծրջանակներում՝ ծածկելով ուսման վարձի, սննդի եւ համալսարանական կամպուսում կեցության ծախսերը։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]