Գյումրիում եւ Գավառում կցուցադրվի «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ մայիս ամսին Գյումրիում եւ Գավառում կցուցադրվի «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը։
«Սա Եվրոպան է» ներկայացման շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն կունենա ճամփորդելու դեպի Եվրոպա եւ պատասխաններ ստանալու հարցերին, թե ինչ է Եվրոպան եւ ովքեր են եվրոպացիները։
Ներկայացումը «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» տոնակատարությունների շրջանակում մայիսի 6-ին` ժամը 18։30-ին, կցուցադրվի Գյումրիի դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 8-ին` ժամը 18։30-ին՝ Գավառի դրամատիկական թատրոնում։
Ներկայացումը կբեմադրվի անգլերենով եւ հայերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է։
Իմացիր ավելին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառումը Գյումրիի ներկայացման մասին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառումը Գավառի ներկայացման մասին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]