Skip to main content
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը մեկնարկում է «Ապագային պատրաստվածության հիմունքներ» թեմայով առցանց դասընթաց
27 Հուլիսի, 2023

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը մեկնարկում է «Ապագային պատրաստվածության հիմունքներ» թեմայով առցանց դասընթաց


«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը (ՀՀՏԶ), որը Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է, իր նորարար գործընկերներ Arup-ի, Climate KIC-ի եւ TalTech-ի հետ միասին հայտարարում է Քաղաքային ուսումնառության կենտրոնի (ULC) շրջանակներում «Ապագային պատրաստվածության հիմունքներ» թեմայով առցանց դասընթացի մեկնարկի մասին։

Հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն, ռուսերեն եւ ուկրաիներեն, ինչպես նաեւ անգլերեն լեզուներով հասանելի այս դասընթացը նախատեսված է համայնքային պաշտոնատար անձանց լայն շրջանակի համար` սկսած համայնքային քաղաքականություն մշակողներից եւ պլանավորողներից մինչեւ քաղաքական առաջնորդներ ու համայնքների ղեկավարներ։ Դասընթացի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) համայնքների ապագային պատրաստվածությունը՝ բարգավաճող տեղանքներ ու վայրեր ձեւավորելու համար: Մասնակիցները մի շարք մոդուլների միջոցով պատկերացում կկազմեն բազմաթիվ թեմաների մասին՝ սկսած «Կանաչ գործարքից» եւ «Խելացի ու ներառական քաղաքներից» մինչեւ բարդ խնդիրների լուծման մոտեցումների եւ համայնքային ռեսուրսների ներգրավման, ֆինանսավորման մոտեցումներ:

«Այս առցանց դասընթացը տեղական իշխանություններին կզինի կենսունակ, ներառական եւ դիմակայուն քաղաքներ ձեւավորելու հմտություններով եւ գիտելիքներով: Այն նաեւ կօգնի նրանց օգտվել մեր Տնտեսական եւ ներդրումային պլանի հնարավորություններից»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) թվային եւ տեղական տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Տիբո Շառլեն:

«Դասընթացի նպատակն է առաջարկել գիտելիքների եւ գործիքների յուրացման խտացված եւ արագացված ծրագիր, որոնք թույլ կտան խթանել նորարարությունը եւ ստեղծել խելացի, ներառական եւ ապագային պատրաստ քաղաքներ»,- ասել է ՄԱԶԾ Ստամբուլի տարածաշրջանային կենտրոնի գիտելիքի եւ նորարարությունների թիմի ղեկավար Լեյլա Սադիկուն:

Այս ինքնուրույն ուսումնառության առցանց դասընթացը հասանելի է ULC-ի SparkBlue հարթակում (մուտք գործելուց հետո) եւ տրամադրում է ամփոփ տեսանյութեր ու փոքրածավալ բովանդակություն, ինչպիսիք են ինտերակտիվ վիկտորինաները եւ գործողությունները, որոնք օգտատերերին օգնում են կիրառել նոր գիտելիքներն իրենց համապատասխան համատեքստում: Այն կհամալրվի երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված հատուկ միջոցառումներով եւ աշխատաժողովներով:

Քաղաքային ուսումնառության կենտրոնը նախատեսված է որպես ուսումնառության էկոհամակարգ, որն ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում կապ է ապահովում համայնքային իշխանությունների ներկայացուցիչների միջեւ եւ կազմակերպված է գործնական անդամակցության շուրջ՝ որպես սովորող եւ մասնակից: Կենտրոնի մուտքն անվճար է եւ հասանելի է SparkBlue առցանց հարթակի միջոցով (նոր մասնակիցների համար գրանցումը պարտադիր է): ULC-ը մշակվել է որպես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական աճի» ծրագրի մաս։

«ՀՀՏԶ» ծրագիրը հիմնված է 2017 թվականին մեկնարկած եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական աճի» նախաձեռնության վրա: 2021 թվականից ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀՏԶ» ծրագիրը կառավարվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների եւ մի շարք գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Անցիր դասընթացը նախընտրելի լեզվով՝

Անգլերեն / Հայերեն / Ադրբեջաներեն / Վրացերեն / Ռումիներեն / Ռուսերեն / Ուկրաիներեն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2023


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,