Հնարավորություն՝ միանալու Բրյուսելում ԱլԳ ՔՀՖ քարտուղարության թիմին
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը փնտրում է փորձնակի, որը ձեռնամուխ կլինի իր գործառույթների կատարմանը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին (կամ ավելի վաղ) եւ կաշխատի Բրյուսելում ԱլԳ ՔՀՖ քարտուղարության թիմում կաշխատի 8 ամիս:
Ընտրված թեկնածուն Քարտուղարությանը կաջակցի քաղաքականության եւ շահերի պաշտպանության, դրամաշնորհների տրամադրման եւ ծրագրերի կառավարման հարցերում՝ առավելապես գործ ունենալով Ֆորումի դրոշակակիր ծրագրի՝ ԱլԳ համաթվի հետ:
Թեկնածուն պետք է քաջատեղյակ լինի ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության գործունեությանը, ինչպես նաեւ իրազեկ լինի ԱլԳ-ում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասին, հանդիսանա եվրոպական ուսումնասիրությունների, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության կամ այլ հարակից բնագավառների նոր շրջանավարտ, ինչպես նաեւ վարժ տիրապետի անգլերենին։ ԱլԳ տարածաշրջանի ցանկացած այլ լեզվի, մասնավորապես` ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]