Skip to main content
Կրկին մեկնարկել է արվեստագետների եւ մշակութային մասնագետների շարժունակության Culture Moves Europe մրցույթը, որը բաց է Հայաստանից դիմորդների համար
2 Օգոստոսի, 2024

Կրկին մեկնարկել է արվեստագետների եւ մշակութային մասնագետների շարժունակության Culture Moves Europe մրցույթը, որը բաց է Հայաստանից դիմորդների համար


Մեկնարկել է արվեստագետների եւ մշակութային մասնագետների անհատական ​​շարժունակության երրորդ հայտամրցույթը, որի շրջանակում ընդունվում են շարժունակության դրամաշնորհների հայտեր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող 40 երկրների դիմորդներից: Դիմելու իրավունք ունեն նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող դիմորդները:

Թեկնածուն պետք է լինի առնվազն 18 տարեկան եւ որպես արտիստ կամ մշակութային մասնագետ ակտիվ լինի ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության, գրականության, երաժշտության, վիզուալ արվեստների կամ կատարողական արվեստի ոլորտներում:

Դիմորդը նաեւ պետք է օրինական հիմունքներով բնակվի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրում եւ ունենա միջազգային գործընկեր, որի հետ կաշխատի մշակութային նախագծի վրա:

Համապատասխանության չափանիշների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայտերի ընդունումը բաց է մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը։ Culture Moves Europe մրցույթը գործում է պարբերական սկզբունքով: Սա նշանակում է, որ կան ամսական վերջնաժամկետներ՝ հայտերի ընդունման ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջում գնահատման ժամանակաշրջաններով:

Ընտրված դիմորդները պետք է իրենց շարժունակության նախագծերն ավարտեն մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

30 Նոյեմբերի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,