«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հրավիրում է հայաստանյան ՔՀԿ-ներին դիմելու ԵՄ ֆինանսավորմամբ սոցիալական ծառայությունների աքսելերատորին
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հրավիրում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներ) եւ նախաձեռնողական խմբերին դիմելու սոցիալական ծառայությունների աքսելերատորին։ Ծրագիրը կիրականացվի 2025 թվականի հոկտեմբերից մինչեւ 2026 թվականի հունվարը։
Աքսելերատորն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված եւ խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում եւ հզորացում» ծրագրի շրջանակում։ Այն համատեղ նախաձեռնություն է, որը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել խոցելի խմբերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանվածներին, ներդնելով եւ հասանելի դարձնելով նորարարական սոցիալական ծառայություններ Հայաստանի տարբեր մարզերում։
Աքսելերատորը 4-ամսյա կարողությունների զարգացման ծրագրի միջոցով աջակցություն կցուցաբերի մինչեւ 20 կազմակերպությունների, որի ավարտից հետո մրցութային կարգով մինչեւ 10 մասնակցի կտրամադրվեն մինչեւ 50,000 եվրոյի չափով ենթադրամաշնորհներ՝ իրենց նոր մշակված սոցիալական ծառայությունները փորձարկելու համար։
Աքսելերատորն աջակցում է ՔՀԿ-ներին եւ նախաձեռնող խմբերին, որոնք մատուցում կամ նախատեսում են մատուցել սոցիալական պատրոնաժի եւ սոցիալական վերականգնման, ինչպես նաեւ համայնքահեն բազմաֆունկցիոնալ սոցիալական խնամքի ծառայություններ, որը նպատակ ունի բարելավել ֆիզիկական եւ հոգեկան տարբեր տեսակի խնդիրներ, կախվածություններ եւ այլ առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց՝ այդ թվում ԼՂ տեղահանվածների, կյանքի որակը, դիմակայունությունն ու ինքնուրույնությունը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 17-ն է։
Սեպտեմբերի 9-ին կանցկացվի առցանց տեղեկատվական հանդիպում։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Գրանցման կամ հարցերի դեպքում կարող եք գրել հետեւյալ հասցեով՝ grantsarmenia@peopleinneed.net։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]