Մեկնարկել է 2024 թվականի Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար հայտերի ընդունումը
Եվրոպական հանձնաժողովը եւ վերջինիս «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մշակութային ժառանգության կոնսերվացիայի ոլորտային նախագծերին հրավիրում են դիմելու մշակութային ժառանգության բնագավառում եվրոպական ամենահեղինակավոր՝ 2024 թվականի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը:
Այս տարի մրցանակներ կշնորհվեն հինգ անվանակարգերում՝ «Կոնսերվացիա եւ հարմարվողական վերօգտագործում», «Հետազոտություն», «Կրթություն, վերապատրաստում եւ հմտությունների փոխանցում», «Քաղաքացիների ներգրավվածություն եւ իրազեկման բարձրացում», «Ժառանգության չեմպիոններ»:
Հայտերը կարող են առնչություն ունենալ նյութական, ոչ նյութական կամ թվային ժառանգությանը՝ փոքրից մինչեւ մեծ, տեղականից մինչեւ եվրոպական եւ միջազգային:
Պարգեւների կարժանանան ժառանգության մինչեւ 30 ուշագրավ նվաճումներ ամբողջ Եվրոպայից։ Դրանցից մինչեւ 5-ը կստանան 10,000 եվրոյի չափով «Գրան պրի» մրցանակ: Մեկ հաղթող էլ առցանց քվեարկության արդյունքում կարժանանա «Հանրային ընտրության» մրցանակի:
Եվրոպական ժառանգության / «Եվրոպա Նոստրա» մրցանակների համար հայտեր կարող են ներկայացվել միայն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներից, ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան։
Եվրոպայի խորհրդի անդամ, բայց «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին չմասնակցող երկրների (Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա) կողմից ներկայացված հայտերը կարող են մասնակցել միայն «Եվրոպա Նոստրա» մրցույթին, բայց դրանք իրավունք չեն ունենա շահել «Գրան պրի» մրցանակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. հոկտեմբերի 13-ն է:
«Եվրոպա Նոստրա»-ն ստորեւ նշված ամսաթվերին կանցկացնի երկու վեբինար՝ «Ինչպես պատրաստել հայտ 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար» թեմայով (նույնպիսի խորագրով եւ բովանդակությամբ).
- Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023թ., կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժամը 17։00 – 18։00։ Գրանցումն՝ այստեղ։
- Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023թ., կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժամը 10։00 – 11։00։ Գրանցումն՝ այստեղ։
Վեբինարներին մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]