Skip to main content
Մեկնարկել է 2026 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար հայտերի ընդունումը
16 Մայիսի, 2025

Մեկնարկել է 2026 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար հայտերի ընդունումը


Եվրոպական հանձնաժողովը եւ վերջինիս «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մշակութային ժառանգության կոնսերվացիայի ոլորտային նախագծերին հրավիրում են դիմելու Եվրոպայի ամենահեղինակավոր՝ 2026 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար մրցույթին։

Այս տարի մրցանակներ կշնորհվեն հինգ անվանակարգերում.

  • Կոնսերվացիա եւ հարմարվողական վերօգտագործում.
  • Հետազոտություն.
  • Կրթություն, վերապատրաստում եւ հմտությունների փոխանցում.
  • Քաղաքացիների ներգրավվածություն եւ իրազեկության բարձրացում.
  • Ժառանգության չեմպիոններ:

Հայտերը կարող են առնչություն ունենալ նյութական, ոչ նյութական կամ թվային ժառանգությանը՝ փոքրից մինչեւ մեծ, տեղականից մինչեւ եվրոպական եւ միջազգային:

Դիմորդները կարող են արժանանալ «Գրան պրի» եւ/կամ «Հանրության համակրանք» մրցանակներին՝ միաժամանակ ստանալով 10,000-ական եվրոյի չափով դրամական խրախուսում։

Եվրոպական ժառանգության / «Եվրոպա Նոստրա» մրցանակների համար հայտեր կարող են ներկայացվել միայն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ուղղությանը մասնակցող երկրներից, ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան։

Եվրոպայի խորհրդի անդամ, բայց «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին չմասնակցող երկրների (Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա) կողմից ներկայացված հայտերը կարող են մասնակցել միայն «Եվրոպա Նոստրա» մրցույթին, բայց դրանք իրավունք չեն ունենա շահել «Գրան պրի» մրցանակը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 9-ն է:

«Եվրոպա Նոստրա»-ն ստորեւ նշված ամսաթվերին կանցկացնի երկու վեբինար՝ «Ինչպես պատրաստել հայտ 2026 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար» թեմայով (նույնպիսի խորագրով եւ բովանդակությամբ).

  • Ուրբաթ, 23 մայիսի, 2025թ., կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժամը 12։00 – 13։00։ Գրանցումն՝ այստեղ։ 
  • Երկուշաբթի, 30 հունիսի, 2025թ., կենտրոնաեվրոպական ամառային ժամանակով ժամը 16։00 – 17։00։ Գրանցումն՝ այստեղ։

Վեբինարներին մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

9 Սեպտեմբերի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,