Skip to main content
Միացեք առաջիկա հանգստյան օրերին Իջեւանում կայանալիք «EU4Culture» ծրագրի ցանցային փառատոնին
27 Սեպտեմբերի, 2024

Միացեք առաջիկա հանգստյան օրերին Իջեւանում կայանալիք «EU4Culture» ծրագրի ցանցային փառատոնին


ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը 2024թ-ի սեպտեմբերի 28-30-ին Իջեւան համայնքում կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ՝ Հետքեր» ցանցային փառատոնը։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է «EU4Culture» քառամյա ծրագրի ավարտը:

Փառատոնն ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի ոչ մայրաքաղաքային բնակավայրերի մշակութային եւ ստեղծարար ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական եւ միջազգային ծրագրերը կներկայացնեն «EU4Culture» ծրագրի շահառուների, Հայաստանի տեղական արվեստագետների եւ ներկայացուցիչների գեղարվեստական ​​ստեղծագործությունները եւ կատարումները, ինչպես նաեւ Վրաստանից հրավիրված արվեստագետներին:

Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենա կավից պատրաստված հուշատախտակների բացում՝ Իջեւան, Չարենցավան եւ Սեւան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով։

7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային բնակավայրերին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

30 Սեպտեմբերի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,