Միացիր Տարտուի համալսարանի «Ժողովրդավարությունը եւ ավտոկրատիան ԵՄ արեւելյան հարեւանության երկրներում» խորագրով MOOC-ին
Տարտուի համալսարանը 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 26-ն առաջարկում է «Ժողովրդավարությունը եւ ավտոկրատիան ԵՄ արեւելյան հարեւանության երկրներում» խորագրով զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC):
Մասնակիցները կծանոթանան ժողովրդավարական եւ ավտորիտար համակարգերի հիմնական բնութագրերին եւ առանձնահատկություններին, ինչպես նաեւ Արեւելյան հարեւանության վեց երկրների քաղաքական լանդշաֆտին։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան տարբերակել եւ համեմատել ժողովրդավարական եւ ավտորիտար համակարգերը, վերլուծել Արեւելյան հարեւանության քաղաքական համակարգերը ձեւավորող պատմական գործոնները, ինչպես նաեւ կիրառել իրենց գիտելիքները՝ տարածաշրջանի կոնկրետ դեպքերի ուսումնասիրությունները վերլուծելու համար։
Դասընթացն անվճար է, ամբողջությամբ առցանց, իսկ այն հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կստանան թվային վկայական, ինչպես նաեւ 3 կրեդիտ՝ համաձայն Կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի (ECTS)։ Այն բաց է ինչպես Տարտուի համալսարանի ուսանողների, այնպես էլ լայն հանրության համար: Ուսուցման լեզուն անգլերենն է:
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է։
Դասընթացը մշակվել է Տարտուի համալսարանի «REPAIR» Ժան Մոնե գերազանցության կենտրոնի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]