Skip to main content
Մինչեւ 17,000 եվրո կարողությունների զարգացման դրամաշնորհներ Հայաստանում գործող ՔՀԿ-ների եւ անկախ լրատվամիջոցների համար
1 Նոյեմբերի, 2024

Մինչեւ 17,000 եվրո կարողությունների զարգացման դրամաշնորհներ Հայաստանում գործող ՔՀԿ-ների եւ անկախ լրատվամիջոցների համար


ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ժողովրդավարություն Արեւելյան գործընկերությունում — DEAP» ծրագրի շրջանակում «Հավասար իրավունքներ եւ անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) ֆրանսիական կազմակերպությունը հայտարարում է հայտադիմումների մրցույթ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) եւ անկախ լրատվամիջոցների համար։

Մրցույթի նպատակն է ամրապնդել Հայաստանում գործող քաղհասարակության դերակատարների կարողությունները, դիմակայունությունն ու արդյունավետությունը՝ տրամադրելով մինչեւ 17,000 եվրո կարողությունների զարգացման դրամաշնորհներ։

Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք ունեն աջակցության կարիք շարունակելու իրենց աշխատանքը, զարգացնելու իրենց կազմակերպչական կարողությունները, բարձրացնելու իրենց դիմակայունությունը կամ ֆինանսական կայունությունը եւ այլն։

ԷՐԻՄ-ը նպատակաուղղված է աջակցելու մեդիա կազմակերպությունների եւ ՔՀԿ-ների, որոնք գործում են հետեւյալ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, ԼԳԲՏՔ+ իրավունքներ, կանանց իրավունքներ, գենդերային հիմնախնդիրներ եւ այլն։

«Ժողովրդավարությունը Արեւելյան գործընկերությունում – DEAP» ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող ծրագիր է։ Այն նպատակ ունի նպաստել Արեւելյան գործընկերության երկրներում ներառական, դիմակայուն եւ ժողովրդավարական հասարակությունների ձեւավորմանը եւ զարգացնել քաղաքացիական հասարակության եւ տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին եւ քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաեւ կազմակերպելով մշակութային եւ ցանցային միջոցառումներ։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ․-ի նոյեմբերի 10-ը։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 31-ին` Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, ԷՐԻՄ-ը կանցկացնի տեղեկատվական հանդիպում։ Գրանցվելու եւ Ձեր հարցերը նախապես ուղարկելու համար խնդրում ենք անցնել այս հղումով։  

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,