Skip to main content
MSCA-ը մեկնարկում է 101.8 միլիոն եվրո բյուջեով հայտամրցույթ դոկտորական եւ հետդոկտորական ծրագրերի համար
31 Հունվարի, 2025

MSCA-ը մեկնարկում է 101.8 միլիոն եվրո բյուջեով հայտամրցույթ դոկտորական եւ հետդոկտորական ծրագրերի համար


Հունվարի 24-ին «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA)» նախաձեռնության ներքո մեկնարկել է «Տարածաշրջանային, ազգային եւ միջազգային ծրագրերի համաֆինանսավորում (COFUND)» 2024 թվականի գործողության համար հայտերի ընդունումը։

Սույն հայտամրցույթի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը կհատկացնի 101,8 միլիոն եվրո՝ աջակցելու հետազոտողների համար ինստիտուցիոնալ, տարածաշրջանային, ազգային եւ միջազգային վերապատրաստման եւ կարիերայի զարգացման ծրագրերին:

COFUND-ը կազմակերպություններին թույլ է տալիս ստեղծել նոր կամ ամրապնդել առկա դոկտորական եւ հետդոկտորական ծրագրերը՝ նպատակ ունենալով ներգրավել հետազոտողներ եւ միջազգային տաղանդներ՝ նրանց ծախսերի զգալի մասի համաֆինանսավորման միջոցով։

Դիմելու իրավասություն ունի ԵՄ անդամ պետություններից կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցիացված երկրներից (ներառյալ Հայաստանը) մեկական կազմակերպություն։

Նախագծում կարող են ներառվել լրացուցիչ գործընկերներ, ինչպիսիք են պետական ​​կառույցները, տարածքային իշխանությունները, ֆինանսավորող գործակալությունները, համալսարանները, հետազոտական ​​կազմակերպությունները եւ ձեռնարկությունները՝ հետազոտողներ հավաքագրելու (իրականացնող գործընկերներ) կամ գործուղումներ ընդունելու եւ ուսուցում տրամադրելու (ասոցացված գործընկերներ) նպատակով: Իրականացնող գործընկերները կարող են լինել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված կամ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երրորդ երկրներից (այդ թվում՝ Ադրբեջանից եւ Բելառուսից): Ասոցացված գործընկերները կարող են լինել ցանկացած այլ երկրից:

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հունիսի 24-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի ուղեցույց

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

24 Հունիսի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,