Skip to main content
Սկսվել է «Նոր եվրոպական բաուհաուզ 2025» մրցանակի համար հայտերի ընդունումը
17 Հունվարի, 2025

Սկսվել է «Նոր եվրոպական բաուհաուզ 2025» մրցանակի համար հայտերի ընդունումը


Եվրոպական հանձնաժողովը սկսում է հայտերի ընդունումն իր «Նոր եվրոպական բաուհաուզ» մրցանակի համար։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է հինգերորդ անգամ եւ կոչված է ճանաչման արժանացնելու «Նոր եվրոպական բաուհաուզով» ոգեշնչված նորարարությունն ու ստեղծարարությունը։

«Նոր եվրոպական բաուհաուզ» մրցանակների կարող են հավակնել ակնառու նախագծեր ու գաղափարներ ունեցող անհատները, թիմերն ու կազմակերպությունները: Եվրոպայից եւ նրա սահմաններից դուրս գործող հեռանկարային, ստեղծարար եւ հեղափոխական գաղափար ունեցող գործիչները հրավիրվում են ներկայացնելու իրենց նորարարական նախագծերն ու գաղափարները, որոնք կվերափոխեն իրենց համայնքի ապրելակերպն ու շրջակա միջավայրի հետ փոխազդեցությունը: Դիմել կարող են ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ռեզիդենտները՝ պայմանով, որ նրանց նախագծերն ու հայեցակարգերն իրականացվեն ԵՄ-ում, Արեւմտյան Բալկաններում կամ Ուկրաինայում:

«Նոր եվրոպական Բաուհաուզ 2025» մրցանակները կշնորհվեն չորս տարբեր անվանակարգերում. 

  • Վերամիավորում բնության հետ».
  • Պատկանելության զգացման վերագտնում».
  • Վայրերի եւ դրանց կարիքն ամենաշատն ունեցող մարդկանց առաջնահերթություն».
  • Շրջանաձեւ արդյունաբերական էկոհամակարգի ձեւավորում եւ աջակցություն կենսացիկլային մտածողությանը։

Չորս անվանակարգերից յուրաքանչյուրում սահմանվում են երկու զուգահեռ մրցութային ուղղություններ.

  • Ուղղություն Ա՝ «Նոր եվրոպական բաուհաուզի չեմպիոններ». նախատեսված է առկա եւ ավարտված նախագծերին, որոնք ունեն հստակ եւ դրական արդյունքներ:
  • ՈՒղղություն Բ՝ «Նոր եվրոպական բաուհաուզի ծագող աստղեր». նախատեսված է 30 տարեկան եւ ավելի երիտասարդ տաղանդների կողմից ներկայացված գաղափարների համար: Հայեցակարգերը կարող են գտնվել զարգացման տարբեր փուլերում՝ իրագործման հստակ պլան ունեցող գաղափարից մինչեւ նախատիպ։

2025 թվականի մրցանակները կշնորհվեն ընդհանուր առմամբ 22 հաղթողների եւ երկրորդ տեղեր զբաղեցրած անհատների, թիմերի կամ կազմակերպությունների, որոնք կստանան եւ մինչեւ 30,000 եվրո դրամական մրցանակ, ինչպես նաեւ հաղորդակցման փաթեթ, որը նրանց կօգնի իրենց նախագծերի ու հայեցակարգերի հետագա զարգացման եւ առաջ մղման գործում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնական «Նոր եվրոպական բաուհաուզ» հարթակի միջոցով

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

14 Փետրվարի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,