Skip to main content
Ընտրողներին լուսավորելու, տեղական հանրության իրազեկման եւ համայնքային ներգրավվածության համար նախատեսված դրամաշնորհներ հայաստանյան ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համար
25 Օգոստոսի, 2025

Ընտրողներին լուսավորելու, տեղական հանրության իրազեկման եւ համայնքային ներգրավվածության համար նախատեսված դրամաշնորհներ հայաստանյան ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համար


Ֆրանսիայում հիմնված միջազգային «Հավասար իրավունքներ եւ անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) ՀԿ-ն հրավիրում է Հայաստանում գործող անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիմել դրամաշնորհների, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների զարգացմանը՝ ազատ եւ արդար ընտրությունները խթանելու համար։

Հայտամրցույթը մեկնարկել է «ProElect – ԱլԳ երկրներում ընտրական գործընթացներում հաշվետվողականության խթանում՝ քաղաքացիական դերակատարների մասնակցության եւ կարողությունների բարելավման միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Տրանսատլանտյան հիմնադրամը՝ ERIM-ի հետ համագործակցությամբ եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ապահովել, որ Արեւելյան հարեւանության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները լինեն ներգրավված, կարող եւ գիտակ՝ ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման գործում:

Դիմորդները կարող են առաջարկել նախաձեռնություններ՝ որոնք ուղղված են լուսավորելու քաղաքացիներին (հատկապես երիտասարդներին եւ խոցելի խմբերին) ընտրությունների դիտարկման, բուն ընտրությունների եւ ընտրական գործընթացի (գրանցման գործընթաց, քվեարկության մեթոդներ, ընտրությունների ամսաթվեր, քվեարկության տեղամասեր եւ այլն) կարեւորության վերաբերյալ։ Նախագծերը կարող են նաեւ տրամադրել օբյեկտիվ տեղեկատվություն թեկնածուների մասին, հսկել քարոզարշավի ֆինանսավորումը եւ ընտրությունների ընթացքում հանրային միջոցների չարաշահումը, ինչպես նաեւ մշակել եւ իրականացնել քաղաքացիական կրթության ծրագրեր՝ քաղաքական գաղափարախոսությունների, կառավարման եւ ժողովրդավարական հասարակությունում ընտրությունների դերի մասին։

Ընտրողներին լուսավորելու եւ համայնքային ներգրավվածության համար նախատեսված նախագծային դրամաշնորհները կարող են հասնել մինչեւ 9,000 եվրոյի: Լրացուցիչ բյուջե (մինչեւ 7,000 եվրո) կտրամադրվի կարողությունների զարգացման համար։

Մրցույթը բաց է անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք ակտիվ են քաղաքացիական մասնակցության, համայնքային մակարդակի աջակցության եւ քաղաքացիական կրթության ոլորտում եւ աշխատում են Հայաստանում առաջիկա ընտրական շրջափուլերի ընթացքում ազատ եւ վստահելի ընտրություններ ապահովելու, քաղաքական մասնակցությունը խթանելու եւ ատելություն սերմանող խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ։

Սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15։00-ին նախատեսված է տեղեկատվական հանդիպում։ Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել սույն ձեւաթուղթը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 21-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

21 Սեպտեմբերի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,