#strongertogether
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին՝ որպես «EU NEIGHBOURS east» ծրագրի մաս, եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ մասնակից ավելի քան 30 տարբեր երկրներից:
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Դու՝
- Եվրոպական միության անդամ պետություններից մեկի, Մեծ Բրիտանիայի կամ Արևելյան գործընկերության վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա) մեկի քաղաքացի ես.
- 16-ից 26 տարեկան ես,
- լավ տիրապետում ես անգլերեն լեզվին,
- հետաքրքրված ես ԵՄ հարցերով և ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև գործընկերությամբ և համագործակցությամբ,
- հետաքրքրված ես հանրային դիվանագիտությամբ ու հանրային լուսավորչական գործունեությամբ և պատրաստ ես կիսվել գիտելիքներով, փորձով և տեղեկություններով ձեր հասակակիցների և ավելի լայն հանրության հետ,
- ունես մոտիվացիա՝ նպաստելու ձեր համայնքի և երկրի զարգացմանը,
- հետաքրքրված ես կամավորական գործունեությամբ և պատրաստ ես բավարար ժամանակ հատկացնել հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:
Հայտերի ընդունման գործընթացի ավարտից հետո թեկնածուներից պահանջվում է կատարել ևս մի քանի գործողություններ։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանցից կպահանջվի տրամադրել լրացուցիչ տեղեկություններ (օրինակ՝ տրամադրել պրոֆիլի լուսանկար, ստորագրել համաձայնության ձևերը, մշակել կայքի համար պրոֆիլի նկարագրություն և այլն), իսկ որպես վերջնական քայլ նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչև վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տևում է մոտավորապես ութ շաբաթ:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ունի պրոակտիվ բնույթ: Ընտրվելու հնարավորություն կստանան բոլոր թեկնածուները, որոնք կցուցաբերեն ակտիվություն և հետաքրքրություն ու կանցնեն բոլոր անհրաժեշտ փուլերը։
Եթե քո 16 տարին լրանում է երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու ցանկություն հայտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, ապա կարող ես դիմել: Խնդրում ենք նկատի ունենալ, որ 16-17 տարեկան ընտրված թեկնածուները իրավասու են մասնակցել բացառապես առցանց և իրենց երկրներում կազմակերպվող միջոցառումներին, իսկ միջազգային ճանապարհորդություն ենթադրողներին՝ ոչ:
Այո՛, դու կարող ես դիմել, եթե մինչև դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ի կեսգիշերը, քո 27 տարեկանը չի լրացել։
Այս նախաձեռնության որոշիչ գործոններից մեկը երիտասարդակենտրոն մոտեցումն է նույն տարիքային տիրույթում գտնվող դեսպանների ցանցի միջոցով: Նախաձեռնությունն իր սկզբնավորման պահից նախատեսված է եղել 16-ից 26 տարեկան երիտասարդների համար, ուստի մեր միջոցառումների մեծ մասը ուղղված է այս տարիքային տիրույթի երիտասարդներին: Այն բանից հետո, երբ լրանում է առանձին դեսպանի 27 տարին, վերջինս դադարում է հանդիսանալ երիտասարդ եվրոպական դեսպան, հետևաբար, չի կարողանա տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել/գործարկել որևէ գործողություն կամ մասնակցել միջազգային միջոցառումների: Նա նաև կհեռացվի համապատասխան հաղորդակցական խողովակներից ու չաթերից։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, հնարավորություն ունի շարունակել աջակցել նախաձեռնությանը նոր դերում՝ դառնալով մենթոր կամ դասընթացավար: «EU NEIGHBOURS east» ծրագրի թիմը և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ազգային համակարգողներն այս տարբերակներն անհատական հիմունքներով կքննարկեն հեռանկարային թեկնածուների հետ: Մենք դա անում ենք, որպեսզի պահպանենք այս նախաձեռնության ընդհանրական բնույթը և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության փորձն առաջարկենք հնարավորինս շատ երիտասարդների ԱլԳ տարածաշրջանում, ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում: Ծրագիրը և նրա «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը կշարունակեն կապ պահպանել նախկին դեսպանների հետ իրենց ապագա ջանքերում՝ որպես երիտասարդ մասնագետներ և իրենց համայնքների առաջնորդներ:
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցանկացած միջոցառում և ակցիա կազմակերպվելու է կամավոր հիմունքներով և չի ենթադրելու որևէ վարձատրություն կամ կոչում: Մենք ընդունում ենք, որ դու կարող ես սովորել/աշխատել, ուստի նախաձեռնությունը մշակվել է այնպես, որպեսզի ճկուն լինի:
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջազգային ճանապարհորդություն ենթադրող գործողություններին մասնակցելու համար պետք է լրացած լինի քո 18 տարին: 16-ից 17 տարեկան ընտրված թեկնածուները իրավասու են մասնակցել բացառապես առցանց և իրենց երկրներում կազմակերպվող միջոցառումներին։
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ունի ներառական բնույթ և հավատարիմ է բազմազանության գաղափարին: Նախաձեռնությունում ընգրկվել կարող են հասարակության բոլոր շերտերը ներկայացնող երիտասարդները։
- «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը ոչ քաղաքական նախաձեռնություն է: Դեսպանների կողմից արտահայտված որևէ տեսակետ չի ներկայացնում նախաձեռնության, «EU NEIGHBOURS east» ծրագրի կամ ԵՄ որևէ հաստատության և գործակալության ընդհանուր կարծիքը:
Երիտասարդ եվրոպական դեսպաններին առնչվող տեղեկատվության համար.
- Ընդհանուր տեղեկատվություն՝ yeas@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Հայաստանում՝ armenia@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Ադրբեջանում՝ azerbaijan@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Բելառուսում՝ belarus@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Վրաստանում՝ georgia@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Մոլդովայում՝ moldova@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը Ուկրաինայում՝ ukraine@euneighbourseast.eu
- YEAs նախաձեռնությունը ԵՄ անդամ երկրներում yeas.eu@euneighbourseast.eu
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՄ ԴԱՌՆԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆ:
Դուք՝
- Եվրոպական միության անդամ պետություններից մեկի, Մեծ Բրիտանիայի կամ արևելյան վեց գործընկեր երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա) քաղաքացի՞ եք.
- 16-ից 26 տարեկա՞ն եք.
- տիրապետո՞ւմ եք վարժ անգլերենի
- հետաքրքրվա՞ծ եք ԵՄ-ով ու ԵՄ-ի և ձեր երկրի գործընկերությամբ ու համագործակցությամբ․
- հետաքրքրվա՞ծ եք հանրային դիվանագիտությամբ և իրազեկման աշխատանքներով ու պատրա՞ստ եք կիսվել գիտելիքներով, փորձով և տեղեկատվությամբ․
- մոտիվացվա՞ծ եք՝ նպաստելու ձեր համայնքի և երկրի զարգացմանը․
- հետաքրքրվա՞ծ եք կամավորական աշխատանքով և պատրա՞ստ եք բավականաչափ ժամանակ հատկացնել քաղաքացիական ակտիվության գործողությունների մաս կազմելու համար:
Եթե այո, ապա բաժանորդագրվեք մեր նորություններին և սպասեք սեպտեմբերին հայտարարվող ամենամյա աշնանային կոչին: