Skip to main content

Ստեղծարար Եվրոպա

Նկարագրություն
«Ստեղծարար Եվրոպա»-ն աջակցում է մշակութային և ստեղծարար ոլորտներին։ 2021–2027 թվականներին ծրագիրը ներդրումներ կկատարի այնպիսի նախաձեռնություններում, որոնք ամրապնդում են մշակութային բազմազանությունը և արձագանքում մշակութային ու ստեղծարար ոլորտների կարիքներին և մարտահրավերներին։
Ծրագիրը կնպաստի այդ ոլորտների վերականգնմանը՝ խթանելով դրանց թվայնացումը, էկոլոգիական կայունությունը, դիմակայունությունն ու ներառականությունը։ «Ստեղծարար Եվրոպա»-ն նաև առաջ է մղում այն նախաձեռնություններն ու լավագույն փորձը, որոնք նպաստում են Եվրոպական հանձնաժողովի առանցքային առաջնահերթությունների իրականացմանը, այդ թվում՝ Կանաչ համաձայնագրին, ներառականությանը և գենդերային հավասարակշռությանը։

Ծրագիրը բաղկացած է երեք ուղղությունից.
ՄՇԱԿՈՒՅԹ՝ ընդգրկում է մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտները, բացառությամբ տեսալսողական և կինոյի ոլորտների,
ՄԵԴԻԱ՝ ընդգրկում է տեսալսողական և կինոյի ոլորտները,
ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ՝ խթանում է համագործակցությունը ստեղծարար ոլորտների միջև և ընդգրկում է նաև լրատվամիջոցների ոլորտը։
Հատուկ նպատակներ
- Պահպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունն ու ժառանգությունը։
- Բարձրացնել մշակութային և ստեղծարար ոլորտների, մասնավորապես՝ տեսալսողական ոլորտի մրցունակությունն ու տնտեսական ներուժը։
- Խթանել եվրոպական մակարդակով արվեստի և մշակույթի ոլորտում համագործակցությունը, աջակցել եվրոպական ստեղծագործությունների ստեղծմանը, ամրապնդել Եվրոպայի մշակութային և ստեղծարար ոլորտների տնտեսական, սոցիալական և արտաքին չափումները, ինչպես նաև խրախուսել նորարարությունն ու շարժունակությունը։
- Խրախուսել համագործակցությունը նորարարության, կայունության և մրցունակության ուղղություններով։
- Խթանել միջոլորտային նորարարական և համագործակցային նախաձեռնությունները, ինչպես նաև բազմազան, անկախ և բազմակարծիք մեդիա միջավայրը և մեդիա գրագիտությունը՝ աջակցելով արվեստի արտահայտման ազատությանը, միջմշակութային երկխոսությանը և սոցիալական ներառմանը։
Ակնկալվող արդյունքներ
1. ՄՇԱԿՈՒՅԹ
Ավելի ընդգծված աջակցություն եվրոպական միջսահմանային ստեղծագործությանը, ստեղծագործությունների տարածմանը և մշակութային ու ստեղծարար ոլորտներում նորարարությանը։ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ֆինանսավորմանը ավելի մատչելի հասանելիություն՝ համաֆինանսավորման բարձրացված դրույքաչափերի շնորհիվ։ Արվեստագետների և մշակութային մասնագետների համար հատուկ մշակված շարժունակության սխեմա։ Թիրախային գործողություններ՝ երաժշտության, գրականության, ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի, նորաձևության և մշակութային զբոսաշրջության ոլորտների հատուկ կարիքներին արձագանքելու նպատակով։
2. ՄԵԴԻԱ
Խրախուսում է համագործակցությունը թե՛ արժեքային շղթայի տարբեր օղակների միջև, թե՛ ԵՄ մակարդակում՝ նպաստելով տեսալսողական ընկերությունների զարգացմանն ու եվրոպական բովանդակության միջազգային տարածմանը։ Աջակցում է տաղանդների բացահայտմանը և զարգացմանը՝ անկախ նրանց ծագումից, ինչպես նաև խթանում է երկրների միջև լայն մասնակցությունն ու գործընկերությունը։ Նպաստում է նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ թվային վերափոխման հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Խրախուսում է ոլորտի էկոլոգիական պատասխանատվությունը և ներառում է հասարակական կարևոր նպատակներ, այդ թվում՝ գենդերային հավասարակշռությունն ու բազմազանությունը։
3. ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ
Միջազգային քաղաքական համագործակցություն՝ ծրագրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և արդյունքների փոխանակումն ու կիրառելիությունը խթանելու նպատակով։
Ստեղծարար նորարարական լաբորատորիաներ՝ աջակցելով նորարարական լուծումների մշակմանը բովանդակության ստեղծման, հասանելիության, տարածման և առաջխաղացման գործընթացներում մշակութային և ստեղծարար տարբեր ոլորտներում։
Լրատվամիջոցներ՝ աջակցություն մեդիա գրագիտությանը, որակյալ լրագրությանը, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև մեդիայի բազմակարծությանը։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Մշակույթ
Թեմա:
Մշակույթ, ԶԼՄ-ներ, Արևելյան գործընկերություն, Անդրսահմանային համագործակցություն, Թվայնացում, Անդրսահմանային համագործակցություն, Արևելյան գործընկերություն, Շրջակա միջավայր
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2021
Ավարտի ամսաթիվ:
31.12.2027

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,