Skip to main content

ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության - Փուլ 2-րդ

Նկարագրություն
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլը նպատակ ունի նվազեցնել կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրական վերաբերմունքներն ու գործելակերպերը ինստիտուցիոնալ և համայնքային ոլորտներում, ներառյալ չվճարվող տնային և խնամքի աշխատանքը, շարունակելով և ընդլայնելով ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված հաջող նախաձեռնություններն ու միջամտությունները
(https://euneighbourseast.eu/projects/eu-project-page/?id=1324)։
Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում, սոցիալական նորմերի փոփոխության վերաբերյալ ապացույցների և գիտելիքի ձևավորմամբ, նորարարական հաղորդակցման և շահերի պաշտպանության արշավների իրականացմամբ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված հաջող միջամտությունների համար ենթադրամաշնորհների շարունակմամբ։ Ծրագիրը կստեղծի նոր և կընդլայնի արդեն գործող Հայրերի դպրոցները, կզարգացնի միջնորդների և գենդերային պաշտպանների կարողությունները, կնպաստի խնամքի և տնային պարտականությունների հավասար բաշխմանը՝ խթանելով ընտանիքահեն քաղաքականությունների ներառումը ազգային օրենսդրության մեջ և դրանց տարածումը ոչ պետական դերակատարների շրջանում, և այլն։
Ծրագիրն իրականացվում է համատեղ՝ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Ընդհանուր առմամբ, ծրագիրը ստեղծում է եզակի հնարավորություն ազդելու գենդերային հավասարության վերաբերյալ սոցիալական դիսկուրսի, ընկալումների և գործելակերպերի վրա։
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրական վերաբերմունքներն ու գործելակերպերը ինստիտուցիոնալ և համայնքային ոլորտներում, ներառյալ չվճարվող տնային և խնամքի աշխատանքը:
Ակնկալվող արդյունքներ
1. Ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների և գործիքների բարելավում՝ գենդերային անհավասարություններին, խտրական կարծրատիպերին և դերերին արձագանքելու նպատակով։
2. Թիրախային խմբերի շրջանում կանանց իրավունքների և գենդերային խտրական սոցիալական նորմերի վերաբերյալ գիտելիքի և իրազեկվածության բարձրացում։
3. Հանրային և մասնավոր աջակցության միջոցների բարելավում՝ ներգրավված հայրության գործելակերպերի և ընտանիքահեն քաղաքականությունների խթանման նպատակով։
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Տեսանյութեր
Youth summer camp summing up video
Women in STEM changing the world
Religious leaders driving change for gender equality
The power of civil society organisations
EU Visit to Armenia
What should be done to achieve gender equality?
Conference of the EU 4 Gender Equality Civil Society Partners
Father School Video
Social Media Campaign for the Launch of the Phase 2 - Harmful labels
Social Media Campaign for the Launch of the Phase 2 - Gender equality leads to...
Stories
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Արևելյան գործընկերություն, Կանայք
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2024
Ավարտի ամսաթիվ:
30.06.2026
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/unfpa.eecaro
ԵՄ ծրագրի համարը:
448-918

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,