ԵՄ-ն էներգիայի համար. Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում. էներգետիկ վիճակագրություն և քաղաքականության մշակում
Նկարագրություն
ԵՄ աջակցությամբ և Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում. ԵՄ-ն էներգիայի համար ծրագրի II փուլ, բաղադրիչներ 3-6» ծրագիրն աշխատում է Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների հետ՝ նրանց աջակցելով էներգետիկ անվտանգության ամրապնդման, մաքուր էներգիայի ֆինանսավորման համար ներդրումային խոչընդոտների վերացման և էներգիայի խառնուրդում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման ջանքերում:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է աջակցել թիրախային երկրների կառավարությունների մաքուր էներգիայի անցման ուղղությամբ աշխատանքներին` քաղաքականության մշակման կատարելագործման և տվյալների որակի բարելավման ու տարածման, ինչպես նաև էներգետիկ տեղեկատվության մասին իրազեկության բարձրացման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
- Մեծացել է էներգետիկ քաղաքականության շուրջ որակյալ տվյալների և լավագույն պրակտիկաների ուղեցույցների վրա հիմնված ընդհանուր որոշումների կայացման ներուժը.
- Էներգետիկայի ոլորտի հաստատուն, կայուն և չափելի զարգացում.
- Էներգետիկ ոլորտում զարգացումների մասին իրազեկվածության բարձրացում, բարելավված տվյալներ և քաղաքականություն` վեբ ներկայության միջոցով.
- Ազգային վիճակագրական գործակալությունների ամրապնդված ներուժ.
- Էներգաարդյունավետության ցուցանիշների շարունակական բարելավում:

Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը կանաչեցնում էԵնթաոլորտ:
Էներգետիկա և էներգաարդյունավետությունԹեմա:
ԷներգետիկաԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, ՈւկրաինաՆախագծի կարգավիճակը:
Ավարտված էՄեկնարկի ամսաթիվ:
01.07.2021Ավարտի ամսաթիվ:
30.06.2025ԵՄ ծրագրի համարը:
422-069