Skip to main content

Աջակցություն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին՝ քաղաքացիական հասարակության հետ քաղաքական երկխոսության արդյունավետության բարձրացման նպատակով

Նկարագրություն
2009 թվականին հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱԳ ՔՀՖ) հաստատվել է որպես Արևելյան գործընկերության քաղաքականության իրականացման կարևոր շահագրգիռ կողմ՝ ներկայացնելով քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման եզակի մոդել տարածաշրջանային մակարդակով։ ԱԳ ՔՀՖ-ն համախմբում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Արևելյան գործընկերության վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև ԵՄ-ում գործող այն ՔՀԿ-ներին, որոնք ակտիվ են ԱԳ տարածաշրջանում՝ ապահովելով փորձի փոխանակման և գործընկերությունների ձևավորման հարթակ։
ԱԳ ՔՀՖ-ն իր գործունեությամբ նպաստում է Արևելյան հարևանության ձևավորմանը որպես ժողովրդավարական, բարեկեցիկ և խաղաղ տարածաշրջան, որը հավատարիմ է եվրոպական արժեքներին և չափանիշներին, և որտեղ քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման անբաժանելի բաղադրիչ, ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ դերակատար և տարածաշրջանում ժողովրդավարական անցումների վերաբերյալ գիտելիքների կարևոր աղբյուր։
Ֆորումը ապահովում է Արևելյան գործընկերության և Եվրոպական միության քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը Արևելյան գործընկերության քաղաքականության պլանավորման, մոնիթորինգի և իրականացման գործընթացներին՝ ԵՄ և ԱԳ երկրների որոշում կայացնողների հետ կառուցողական երկխոսության շրջանակում՝ ուղղված գործընկեր պետությունների ժողովրդավարական վերափոխմանը և եվրոպական ինտեգրմանը։
Հատուկ նպատակներ
1. Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության ավելի կայուն մասնակցություն ժողովրդավարական գործընթացներին և տնտեսությանը։
2. Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) և նրա անդամների գործունեության ավելի պրոֆեսիոնալացված կազմակերպում։
3. ԱԳ ՔՀՖ-ի ազդեցության ամրապնդում քաղաքականություն մշակողների և լայն հանրության վրա։
Ակնկալվող արդյունքներ
1. Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) անդամների տեխնիկական և ներքին կարողությունների բարձրացում։
2. ԱԳ ՔՀՖ անդամների համար քաղաքականությունների մշակման գործընթացներում շահերի պաշտպանության (advocacy) հնարավորությունների ընդլայնում։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Արևելյան գործընկերություն, Երկխոսություն, Տեղական զարգացում, Մշակույթ, Թվայնացում, ԶԼՄ-ներ, Քաղաքական հարաբերություններ, Հմտություններ, Երիտասարդություն, Կանայք
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2024
Ավարտի ամսաթիվ:
31.12.2026
Կայքէջ:
https://eap-csf.eu/
ԵՄ ծրագրի համարը:
447-885

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,