
Աջակցություն ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին ակտիվների վերադարձի և կազմակերպված հանցավորության հետ կապված այլ հիմնական ոլորտների ուղղությամբ – II փուլ
Նկարագրություն
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արևելյան գործընկերության տարածաշրջանում 36 ամիսների ընթացքում և հանդիսանում է նախկինում իրականացված գործողության II փուլը։ Ծրագրի հիմնական նպատակն է կանխել և հակազդել կազմակերպված հանցավորությանը՝ հատկապես ակտիվների վերադարձի մեխանիզմների (քրեական և ոչ քրեական) արդյունավետության բարձրացման միջոցով։ Ծրագրի իրականացման շրջանակում կներգրավվեն համապատասխան ազգային կառույցներ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունները, Դատախազության գրասենյակները, Ակտիվների վերադարձի և կառավարման մարմինները, ինչպես նաև Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումները։ Տեխնիկական աջակցության հիմնական ձևերը ներառում են հետազոտական աշխատանքներ, կարողությունների զարգացման միջոցառումներ, ուսումնական այցեր, աշխատանքային խմբերի հանդիպումներ, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվություն և մենթորություն ընթացիկ գործերի վերաբերյալ։
Հատուկ նպատակներ
Սույն Գործողության ընդհանուր նպատակն է շարունակական աջակցություն տրամադրել Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային՝ ժամանակակից ակտիվների վերադարձի քաղաքականության և գործելակերպերի կայուն ներդրման և կիրառման համար, ինչպես նաև աջակցել կազմակերպված հանցավորությունից ստացված եկամուտների վերադարձի գործառնական իրականացմանը։ Միևնույն ժամանակ, Գործողությունը նախատեսում է նորարարական և բարձր մասնագիտական տեխնիկական աջակցություն՝ ուղղված կազմակերպված հանցավորության զարգացող դրսևորումներին արձագանքելուն, որոնք ազդեցություն են ունենում ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանի, այնպես էլ, վերջնարդյունքում, ԵՄ անդամ պետությունների վրա։
Ակնկալվող արդյունքներ
1. Համապատասխան ազգային մարմինների ներկայացուցիչներին կտրամադրվի հնարավորություն խորացնելու իրենց գիտելիքները զարգացող և ժամանակակից քաղաքականությանն առնչվող գործելակերպերի վերաբերյալ, որոնք նպաստում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, պահպանման և արդյունավետ կառավարման բարելավմանը։
2. Արևելյան գործընկերության երկրների պաշտոնյաներին կտրամադրվի բարձր մասնագիտական խորհրդատվություն և նպատակային աջակցություն՝ կազմակերպված հանցավորության հետ կապված ընթացիկ գործերի շրջանակում ակտիվների հայտնաբերման և վերադարձի գործընթացների արդյունավետ իրականացման համար։
2. Արևելյան գործընկերության երկրների պաշտոնյաներին կտրամադրվի բարձր մասնագիտական խորհրդատվություն և նպատակային աջակցություն՝ կազմակերպված հանցավորության հետ կապված ընթացիկ գործերի շրջանակում ակտիվների հայտնաբերման և վերադարձի գործընթացների արդյունավետ իրականացման համար։
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Քաղաքացիական հասարակություն, Անդրսահմանային համագործակցություն, Արևելյան գործընկերություն, ԱրդարադատությունԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, ՈւկրաինաՆախագծի կարգավիճակը:
ՇարունակականՄեկնարկի ամսաթիվ:
01.11.2024Ավարտի ամսաթիվ:
31.10.2027ԵՄ ծրագրի համարը:
26984