PGG III: Հանուն բարեկարգ կառավարման գործընկերություն (Երրորդ փուլ, 2023–2027)
Նկարագրություն
Բարեկարգ կառավարման գործընկերությունը (PGG) տարածաշրջանային ծրագիր է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների ազգային օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին՝ ելնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ կարիքներից։
PGG III-ը հիմնվում է նախորդ երկու փուլերի արդյունքների վրա՝ հատկապես արդարադատության բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, խտրականության կանխարգելման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ոլորտներում։ Երկրային հատուկ նախաձեռնությունները լրացվում են տարածաշրջանային գործողություններով՝ ծրագրի առաջնահերթ ուղղությունների շրջանակում։ Բոլոր գործողությունները հիմնված են Եվրոպայի խորհրդի փորձագիտական կարողությունների վրա՝ աջակցելով շահագրգիռ կողմերին համապատասխանել կազմակերպության չափանիշներին մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում։
PGG III-ի պլանավորումը նաև հաշվի է առել Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի նպատակները՝ կապված ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ (Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության դեպքում) և եվրոպական հեռանկարի հետ (Վրաստանի դեպքում)։
Ծրագիրը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև նախատեսում է համագործակցության խթանում Բելառուսի ժողովրդավարական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ։
PGG III-ը նպաստում է բարեկարգ կառավարման ուղղությամբ իրականացվող ներքին բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ լրացուցիչ գործիքների միջոցով, ներառյալ իրավական խորհրդատվությունը (այդ թվում՝ QRM շրջանակում տրամադրվող իրավական եզրակացությունները), կարողությունների զարգացումը և իրազեկման միջոցառումները։ Այս գործողությունները միտված են ազգային հաստատությունների կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիների շրջանում ծրագրի նպատակների ու առավելությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակը Արևելյան գործընկերության երկրներում օրենքի գերակայության ամրապնդումն է՝ նպաստելով բարեկարգ կառավարման զարգացմանը։
Մասնավորապես, ծրագիրը նպատակ ունի․
- Ամրապնդել օրենքի գերակայությունը և ուժեղացնել դատական համակարգը։
- Պայքարել տնտեսական հանցագործությունների դեմ։
- Խթանել գենդերային հավասարությունը և խտրականության բացակայությունը, ինչպես նաև պաշտպանել խոցելի խմբերի և կանանց իրավունքները։
- Առաջնահերթ բարեփոխումների շրջանակում ապահովել իրավական խորհրդատվություն Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի այլ մարմինների կողմից՝ Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով։
PGG-ի գործունեությունը ներառում է․
- Իրավական փորձագիտական աջակցություն։
- Փորձագիտական օգնություն և խորհրդատվական աջակցություն։
- Քաղաքականության ուղենիշներ և խորհրդատվական գործիքներ։
- Կարողությունների զարգացում։
- Մենթորություն և մասնագիտական ուղեկցում։
- Ինստիտուցիոնալ զարգացում՝ հաստատությունների բարեփոխման գործընթացներին աջակցելու միջոցով։
- Իրազեկման բարձրացման միջոցառումներ։
- Զեկույցների և համեմատական տվյալների հրապարակում՝ ծրագրի նպատակների իրականացման արդյունքների վերաբերյալ։

Ակնկալվող արդյունքներ
1. Աջակցել, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների օրենսդրությունն ու գործելակերպը առավել մոտենան եվրոպական չափանիշներին՝ PGG III-ի առաջնահերթ ոլորտներում։ Դրանք ներառում են արդարադատության համակարգի ամրապնդումը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը, հավասարության և խտրականության բացառման խթանումը, ինչպես նաև կանանց արդարադատության հասանելիության բարելավումն ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը՝ բարեկարգ կառավարման շրջանակում։
2. Զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը՝ խթանելով փորձի և գիտելիքի փոխանակումը, տեղեկատվության ազատ շրջանառությունը և մասնագիտական կապերի ամրապնդումը։
3. Ապահովել առաջնահերթ բարեփոխումների համար անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով, որը հասանելի է գործընկեր երկրներին։
4. Ամրապնդել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ մարդու իրավունքների և գենդերային հավասարության խթանման, ինչպես նաև խտրականության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ՝ նպաստելով բարեկարգ կառավարման զարգացմանը։

Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Արևելյան գործընկերություն, Լավ կառավարում, Մարդու իրավունքներ, Արդարադատություն, ԿանայքԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, ՈւկրաինաՆախագծի կարգավիճակը:
ՇարունակականՄեկնարկի ամսաթիվ:
01.03.2023Ավարտի ամսաթիվ:
28.02.2027ԵՄ ծրագրի համարը:
441-959