Skip to main content

Առողջապահական դիմակայունություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում / Բաղադրիչ 1․ Խոշոր առողջապահական սպառնալիքներին արձագանքելու պատրաստվածության և համագործակցության ամրապնդում

Նկարագրություն
Առողջապահական դիմակայունություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում. խոշոր հանրային առողջապահական սպառնալիքներին արձագանքելու պատրաստվածության և համագործակցության ամրապնդում
Սա երեք տարի տևող նախաձեռնություն է (2025–2027 թթ.)՝ «Առողջապահական դիմակայունություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» անվամբ։ Հանրային առողջապահական պատրաստվածության և արձագանքման բաղադրիչը իրականացվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) կողմից, մինչդեռ հոգեկան առողջության և առողջապահական աշխատուժի ուղղությունները իրականացվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից։ Ընդհանուր առմամբ, նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների առողջապահական համակարգերի երեք կառուցվածքային հենասյուների ամրապնդմանը։
Նախաձեռնության ողջ ընթացքում ECDC-ն գործընկեր երկրներին տրամադրում է իր փորձագիտական աջակցությունը՝ աջակցելու լուրջ հանրային առողջապահական սպառնալիքներին և ճգնաժամերին պատրաստվածությանն ու արձագանքմանը։ Հիմնական նպատակներից մեկն է, սերտ համագործակցությամբ հենց երկրների հետ, գնահատել ազգային առողջապահական համակարգերի որոշակի բաղադրիչներ՝ տեղում անցկացվող աշխատաժողովների, մոդելավորման վարժանքների, տարածաշրջանային վերապատրաստումների, առցանց վեբինարների, գործընկերային փորձի փոխանակման և երկկողմ գործունեությունների միջոցով։ Այս գնահատումների արդյունքները հիմք կհանդիսանան նպատակային կարողությունների զարգացման միջոցառումների համար։
Առողջապահական համակարգերի դիմակայունությունն ու պատրաստվածությունը կխորացվեն նաև ազգային մարմինների կողմից առաջադրված մասնագետների համայնքի շրջանակում համագործակցության և գիտելիքների փոխանակման ամրապնդման միջոցով՝ տարածաշրջանային ռիսկերի, մարտահրավերների և լուծումների վերաբերյալ։
Հատուկ նպատակներ
Գլխավոր նպատակ
Ամրապնդել Արևելյան գործընկերության երկրների առողջապահական դիմակայունությունը խոշոր անդրսահմանային առողջապահական սպառնալիքների նկատմամբ։

Հատուկ նպատակ 1
Փորձարկել առողջապահական համակարգերը և զարգացնել Արևելյան գործընկերության երկրների կարողությունները՝ խոշոր առողջապահական սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու համար։

Հատուկ նպատակ 2
Խթանել Արևելյան գործընկերության երկրների միջև փոխկապակցվածությունը և բարձրացնել տարածաշրջանային ռիսկերի, բացերի, մարտահրավերների և առողջապահական դիմակայունության ու պատրաստվածության լուծումների վերաբերյալ իրազեկվածությունն ու գիտելիքները։
Ակնկալվող արդյունքներ
1. Տարածաշրջանային մոդելավորման վարժանքների իրականացում։
2. Թեմատիկ վեբինարների անցկացում ձևավորված փորձագիտական համայնքի (community of practice) համար։
3. Կարողությունների զարգացման աշխատաժողովների կազմակերպում։
4. Տարածաշրջանային փորձագիտական համայնքի (community of practice) ձևավորում՝ առողջապահական համակարգերի դիմակայունության հարցերով զբաղվող փորձագետների, շահագրգիռ կողմերի, քաղաքականության խորհրդատուների և այլ դերակատարների համար։
5. Արևելյան գործընկերության հանրային առողջապահական պատրաստվածության ուղեցույցի (compendium) մշակում և տարածում։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Քաղաքացիական պաշտպանություն, COVID-19, Արևելյան գործընկերություն, Առողջապահություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
02.12.2024
Ավարտի ամսաթիվ:
31.12.2027
Սոցիալական ցանցեր:

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,